Տեր, կանգեցրու մեզ մեր ընկած տեղից.
Մենք ուզում ենք կանգնել:
Տեր, արթնացրու մեր առաջին սերը`
Դեպ Քեզ.
ՈՒզու՜մ ենք սիրել.
Տեր, տար մեզ ծանոթ ճամփեքով.
Վերականգնվելու համար:
Տեր,
Տուր վայր գցել Նեռին, Հեզաբելին, որ ապրում են մեր մեջ.
Քեզ հասնելու համար:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ